Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

12 բան, որ իրական ջենթլմեններն այլ կերպ են անում. tert.am

12 բան, որ իրական ջենթլմեններն այլ կերպ են անում. tert.am

12 մարդկային շատ կարևոր գիծ, որոնք բնորոշ են իրական ջենթլմենին, սակայն վեր են սովորական տղամարդկանց ընկալումներից: Ինչպես ներկայացնում է cluber.com-ը՝ գրպանից երևացող թաշկինակով կոստյումը, շղթայով ժամացույցը, որը կրկին մոդա է, հատուկ են, սակայն չեն դասակարգում ջենթլմենին, նրանք առանձնանում են մարդկային իրական որակներով:

Եվ դա չի բնորոշվում միայն կանանց հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով: Լինել ջենթլմեն՝ նշանակում է մարդ մնալ բոլորի համար:

  1. Նրանք հարգալից են ցանկացած մարդու հանդեպ
    Անհրաժեշտ է կոտրել այն կարծրատիպը, որ ջենթլմեն տղամարդը նա է, ով ուշադիր և հարգալից է այն կնոջ նկատմամբ, ում սիրում է: Դա չպետք է կիրառվի որպես գայթակղության միջոց:

  2. Նրանք աջակցում են իրենց զուգընկերուհու երազանքներին ու ձգտումներին
    Որքան էլ դժվար հաղթահարելի լինեն զուգընկերուհու սկզբունքները, ջենթլմենը պարտավոր է հարգել դրանք:

  3. Նրանք անկեղծ և շիտակ են
    Նրանք երբեք իրենց թույլ չեն տա ռոմանտիկ խաղեր խաղալ: Չեն հաշվի, թե հանդիպումից քանի օր հետո զանգեն, որպեսզի ցույց տան, որ աղջիկն ավելի հետաքրքրված է իրենց հարաբերություններով, քան՝ իրենք:

  4. Նրանք չեն լքում իրենց զուգընկերուհուն, երբ դժվարությունների առաջ են կանգնում
    Ջենթլմենը դժվարությունների հանդիպելիս երես չի դարձնում, այլ ամեն գնով պայքարում է դրանց դեմ:

  5. Նրանք սիրալիր են բոլորի հանդեպ
    Իրական ջենթլմենը պետք է սիրալիր լինի յուրաքանչյուրի հանդեպ՝ առանց որևէ պատճառի և հետին նպատակների:

  6. Նրանք բացում են դուռը ցանկացածի առջև
    Ջենթլմենի համար պետք է նշանակություն չունենա՝ ինչ տարիքի կամ սեռի է այն մարդն, ում առաջ նա դուռ է բացում:

  7. Նրանք միշտ գտնում են փոխզիջումային տարբերակ
    Անկախ իրենց ցանկություններից և պահանջներից՝ նրանք ընդունում են զուգընկերուհու կարծիքը:

  8.  Նրանք ֆեմինիստ են
    Իսկական ջենթլմենը գիտի, որ ֆեմինիզմն այն համոզմունքն է, որ տղամարդիկ և կանայք արժանի են հավասար լինել:

  9.  Նրանք օգնում են մարդկանց
     Նրանք պատրաստ են օգնության հասնել ցանկացածին, ով դրա կարիքն  զգում է:

  10.  Նրանց համար ընտանիքն առաջին տեղում է

  11.  Նրանց արարքները խոսքերից ավելի խոսուն են

  12.  Նրանք չեն ձգտում «լավ տղա» լինել
    Իրական ջենթլմեններն իրապես լավ տղաներ են: Հազարավոր վարդերից ուղարկված ծաղկեփնջի, մի քանի կարդացած գրքի կամ արժեքավոր նվերների մեջ չէ իրական ջենթլմենությունը: Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ, ինչպես և որտեղ կարելի է դա անել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ